Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն է մեր երկիր պատերազմ բերել և շարունակում է երկիրը տանել նոր պատերազմի ճանապարհով»․ Ավետիք Չալաբյան

Ապրիլ 21,2022 22:44

«Այս իշխանությունն իրականում արտաքին պատվեր է կատարում»,- Ազատության հրապարակում հայտարարեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, 5165 շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի՝ բազմաթիվ միֆերից է այն, որ ինքը խաղաղության կողմնակից է․ «Ամենացինիկ միֆերից մեկն այն է, որ Փաշինյանը խաղաղության կողմնակից է, իսկ մնացածը պատերազմ են ուզում։ Մինչդեռ ըստ նրա՝ Փաշինյանն է մեր երկիր պատերազմ բերել և շարունակում է երկիրը տանել նոր պատերազմի ճանապարհով»։

Ավետիք Չալաբյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը, երբ եկավ իշխանության եռանախագահների հետ բանակցությունների վերջը դնելով և Դուշամբեում վերելակում մի քանի րոպեում Իլհամ Ալիևի հետ ինչ-որ բան պայմանավորվելով՝ իրավիճակը  հանգեցրեց նրան, որ ունեցանք 44-օրյա ողբերգական պատերազմը։

Ավետիք Չալաբյանը հավաստիացրեց՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմ կանգնեցնելու երեք հնարավորություն է  ունեցել, սակայն դա չի արել․ «Եթե նա պատերազմն ավելի շուտ կանգնեցներ, թե′ տարածքային, թե′ մարդկային կորուստներն ավելի քիչ կլինեին։ Բայց նա ամեն անգամ մերժել է պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը, որպեսզի շարունակի կռվել։ Չլինելով բացարձակ ռազմական մասնագետ՝ սեփական կնոջը գործուղել էր, և կինը խառնվում էր ռազմական գործողությունների պլանավորմանը։ Հորադիզի վրա հակահարձակման պատճառով միայն մեկ օրում 800 զոհ ենք ունեցել՝ Փաշինյանի անմիջական ներքաշմամբ ձախողված հակահարձակման պատճառով։ Եվ այդ մարդն այսօր խոսում է խաղաղության օրակարգից։ Այն աստիճան պատիվ չունի, որ ասի մեղավոր եմ, հրաժարական տամ, գնամ։ Ասում է՝ մեղավոր եմ, բայց Աստված ասել է, պիտի շարունակեմ։ Աստված չի կարող քեզ տալ այդ իրավունքը մեր ճակատագիրը նման ողբերգական իրավիճակի բերելու։ Ոչ մեկ Աստծո անունից իրավունք չունի խոսել՝ ձեռքերի վրա այդքան արյուն ունենալով»։

Ավետիք Չալաբյանը մտահոգված է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա մեզ տանում է նոր պատերազմի․ «Նա ոչ թե պարզապես ցանկանում է հանձնել Արցախը, այլ հասնել նրան, որ Արցախից և ՀՀ-ից ռուսական զորակազմը դուրս բերվի, որը փոխարինվի թուրքականով։ Դա է նրա թաքնված նպատակը։ Սիրիայի տարածքում գտնվում են ռուսական և թուրքական, իրանական և ամերիկյան զորքեր, և դրանք բոլորը բոլորի հետ կռվում են, որի պատճառով տուժում է Սիրիայի ժողովուրդը։ Փաշինյանը ցանկանում է ՀՀ-ն վերածել Սիրիայի և Ուկրաինայի, որպեսզի ՀՀ-ի տարածքում էլ թուրքերը, ռուսները, իրանցիներն ու գուցե նաև ամերիկացիները կռվեն իրար դեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930