Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ստուգել ուժերի հարաբերակցությունը

Մայիս 05,2022 10:00 Share

Այն քաղաքական ուժերը, որոնք այժմ փողոցում փորձում են հեղափոխություն հասունացնել, ունեն լուրջ թերություններ, թույլ են տվել խոշոր սխալներ՝ ինչպես անցյալում, այնպես էլ 2018 թվականից հետո: Պարզ է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մոտ կան հիմնավոր պատճառներ՝ այդ շարժմանը չմիանալու: Սկսեմ, ինչպես ասում են, ինձնից. ես չեմ կարող համակրել մի շարժմանը, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարող են նշել այդ կամ որեւէ ուրիշ, «հարակից» այլ պատճառներ, թե ինչու են նրանք ձեռնպահ մնում փողոց դուրս գալուց՝ չնայած ներկայիս իշխանության քաղաքականությունը նրանց նույնպես չի բավարարում:

Բայց դա վերաբերում է մեզ՝ շարքային քաղաքացիներիս: Քաղաքական գործիչների, կուսակցապետերի պարագան այլ է՝ նրանք պարտադրված են այս կամ այն ձեւով, այս կամ այն կողմից մասնակցել քաղաքական գործընթացներին: Միանգամից մի կողմ եմ դնում նրանց, ովքեր, ըստ էության ՔՊ-ական են, բայց «թաքնվում են» (երբեմն ոչ այնքան վարպետորեն) այլ կուսակցությունների անվան տակ. այդ մարդկանց գործը իշխանությունների քարոզչական թեզերը կրկնելն է: Օրինակ՝ որ փողոցում ցույցեր անողները ձգտում են իշխանության: Կարծես թե՝ դա ինքնին հասկանալի եւ բնական չէ, եւ ՔՊ-ականներն, իրենց հերթին, չեն ձգտում պահել իշխանությունը, իսկ 2018 թվականի գարնանը նրանք չէին պայքարում իշխանության համար:

Սակայն տեսնենք, թե ինչ են ասում իսկապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք ասում են, որ թե՛ իշխանության եւ թե՛ փողոցում գտնվող ընդդիմության օրակարգը սխալ է, եւ երկուսի կողմից առաջարկվող ճանապարհով գնալու դեպքում մեր պետությանը լավ բաներ չեն սպասում: Դրա հետ, թերեւս, կարելի է համաձայնել, բայց այդ դեպքում պետք է առաջարկել սեփական օրակարգը եւ տեսնել՝ արդյո՞ք քաղաքացիները պատրաստ են գնալ դրա հետեւից: Եթե պատրաստ չեն, խոսակցությունն ավելորդ է:

Իշխանությունը քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում ընտրում է քաղաքացիների մեծամասնությունը: Կխուսափեմ մեր պարագայում «ժողովուրդ» բառից, քանի որ հայ ժողովրդի մասին ավելի լավ կարծիքի եմ: Ընդդիմությունը նույնպես քաղաքացիներն են ընտրում՝ ոչ միայն քվեատուփի մոտ, այլեւս, ասենք, հանրահավաքներին մասնակցելով: Ըստ այդմ, ներկայիս իշխանությունն ունի հարյուր հազարավոր կողմնակիցներ, ներկայիս փողոցային պայքար մղող արմատական ընդդիմությունն ունի տասնյակ հազարավոր կողմնակիցներ, ինչը լիովին բավարար է հասարակության խիստ բեւեռացման եւ պառակտման մասին խոսելու համար: Մնացած կուսակցություններն ունեն հարյուրավոր կամ հազարավոր աջակիցներ: Եթե թվի առումով այդ կուսակցությունների ներկայացուցիչներն ինձ հետ համաձայն չեն, թող փորձեն իրենց կողմնակիցներին դուրս բերել փողոց: Եթե նրանք 10.000-ից շատ լինեն, ուրեմն ես սխալվում եմ: Եթե քիչ լինեն՝ ուրեմն ոչ մեկից պետք չէ նեղանալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Ամենայն հարգանքով՝ Որտեղ եք դուք տեսնում իշխանության հարյուր հազարավոր երթերը՞ Իսկապես իրավիճակ է փոխել, բայց դուք շարունակում եք հետևություններ անել հիմնվելով հնացած տվյալների կամ իրավիճակի ընկալումների վրա:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ոչ մի իշխանափոխության կամ իշխանազավթման ժամանակ երկրի գլխին այս չափի վտանգ կախված չի եղել: Ոչ մի իշխանություն այսքան ապիկար ու վտանգավոր չի եղել: Փողոց դուրս եկածների մեծ մասի, այդ թվում՝ ինձ համար առաջնայինը հիմնական կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող հետևանքները կանխելն է: Քոչարյանի անձը՝ իր նկատմամբ տածածս ողջ հակակրանքով հանդերձ, ինձ համար երկրորդական է:
    Ի՞նչ է նշանակում «իսկապես ընդդիմադիր կուսակցություններ»: Կնշե՞ք մեկը: Հարցս հռետորական է. պատասխան չեմ ակնկալում:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “ներկայիս իշխանությունն ունի հարյուր հազարավոր կողմնակիցներ, ներկայիս փողոցային պայքար մղող արմատական ընդդիմությունն ունի տասնյակ հազարավոր կողմնակիցներ”

    Պարզունակ թվաբանական մանիպուլյացիա: Իբր թե թրքահպատակները մի կարգ ավելի շատ են, քան հայերը: Ստիպված եմ հիշեցնել, որ ընդդիմությունը եւս ունի հարյուր հազարավոր կողմնակիցներ, նույնիսկ Մուկուչյանի հաստատած տվյալներով՝ առնվազն 336 հազար: Այժմ այդ թիվը ակնհայտորեն աճում է, իսկ թե քանի կողմնակից է մնացել թրքահպատակների իշխանությանը՝ երեւում է արդեն անզեն աչքով. մի քանի տասնյակ ուսապարկեր՝ իրենց ազգուտակով, մի քանի հազար ենիչերիներ՝ տարբեր բերետներով, մի հատ Արմեն Մարտիրոսյան, մի հատ Սոս Ջանիբեկյան, մի երկու հատ Բլեյան, մի կես դյույմ էլ Ազոյան…

  4. Հայկ համբարձումեան says:

    Լաւ, վնաս չէ նախորդ գրածս չհրապարակեցիք, թէեւ ոչ մէկ պատճառ չկար.

    Ես համոզուած եմ որ դուք ալ ենթագիտակցաբար գոհ էք, որ այս անիշխանութիւնը վռնտելու լուրջ փորձ կայ վերջապէս։

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Իսկ ու՞ր կորավ իմ նախորդ գրառումը: «Իսկական» ընդդիմադրի դիմակը շատ ավելի կարեւոր է, քան թվաբանական աճպարարությունը… 🙂

    • Նախորդ գրառման մեջ վիրավորանքներ կային, ուստի չենք հրապարակել: Հարգանքով

      • Հայկ համբարձումեան says:

        Իմ գրարմանս մէջ ոչ մէկ վիրավորանք չկար. մտասեւեռում, Քոչարյան, 14 տարի անց, խեղճ վիճակ, ասոնցմէ ո՞րը վիրաւորանք է։

        • Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:

          Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/rules/

          © 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

          • Հայկ համբարձումեան says:

            Լաւ եկէք այսպէս ձեւակերպեմ.

            “Քոչարյան, Քոչարյան, զզուեցանք. մարդը 14 տարի է իշխանութիւն չէ, եւ դեռ իր անունով առաջնահերթութիւններ որոշելը աւելի շատ ցույց կու տայ հայ քաղաքական միտքի խեղճ վիճակը, քան իր թերութիւնները։”

      • Հարգելի Աննա Իսրայելյան,
        Ես հասկացա, որ Դուք եք կայացնում որոշում արգելել կամ թույլ տալ մեկնաբանուտյունը: Շատ շնորհակալ կլինեմ (անկեղծ եմ ասում) եթե ցույց տաք այն սխալ/անթույլատրելին որը կա հետևյալ տեքստում (այն մերժվեց Ձեր կողմից, ենթադրում եմ): Այն վերաբերվում է https://www.aravot.am/2022/05/05/1265819/ -ին: Հարգանքներս:

        • Ոչ միշտ: Որոշումը կայացնում են թողարկիչները: Իսկ Ձեզնից մեկնաբանություն չի եղել: Գուցե սփամի մեջ է հայտնվել, չգիտեմ: Փորձեք նորից

  6. Ջորդանո Գալիլյան says:

    Վիրավորա՞նք: Լու՞րջ եք ասում: Իսկ կարելի՞ է գոնե իմանալ, թե կոնկրետ ինչ «վիրավորանքի» մասին է խոսքը եւ ով է «վիրավորվել»: Թե՞ ԼՏՊ հապավումը վիրավորանք է արդեն… 🙂

    • Այսինքն՝ ես կրկնե՞մ որակումները: Կներեք՝ չեմ պատրաստվում դա անել:

      • Ջորդանո Գալիլյան says:

        Որ կրկնեք՝ բոլորի համար պարզ կլինի, որ իմ որակումներում ոչ մի վիրավորանք էլ չկա: Ինչու՞ եք ԼՏՊ-ի փոխարեն որոշում, վիրավորվել է ինքը, թե ոչ…

        Հիշում եմ՝ մի պահ կար, որ նիկոլը բոլորին արգելել էր օգտագործել «նիկոլ» բառը: Ուսապարկերն էլ միաբերան գոռում էին, թե դա լուրջ վիրավորանք է: Բերման էին ենթարկում մարդկանց, միկրոֆոնից զրկում, տուգանք-բան, ֆլան-ֆստան… 🙂

        • Իսկ ինչո՞ւ որոշեցիք, որ այդ հապավումն է եղել մեկնաբանությունը չհրապարակելու պատճառը: Վերընթերցեք գրածը՝ կտեսնեք, թե որ որակումներն են: Այսքանը:

          • Ջորդանո Գալիլյան says:

            Իմ մեկնաբանության մեջ կա լոկ քննադատություն՝ այդ հապավումը մարմնավորող անձի քաղաքական գործունեությունը եւ գաղափարախոսությունը դատապարտող: Այդ անձը ինքն է իր հոգեզավակին բնութագրել որպես «ազգակործան պատուհաս», իսկ ես ընդամենը ասել եմ, որ այդ պատուհասը իր գործիքն է եւ նրանք միասին ամեն ինչ անում են, որպեսզի Քոչարյանը չգա իշխանության: Ասել եմ ու ասում եմ, որ հենց ԼՏՊ-ն է պարտվողականության, քիրվայականության ու վախկոտության հիմնադիր քարոզիչը եւ որ այժմ պետք է պահանջել նախ եւ առաջ ԼՏՊ-ի հրաժարականը: Պնդել եմ ու պնդում եմ, որ ներկայիս թրքահպատակները իրենց սնուցումը եւ «դրական ազդակները» ստացել են 1995-1998, 2008 թ…

  7. Լավատես says:

    Հայերը լինում են երկու տեսակ, երկուսն էլ հայ են, դաժե հայերս իդեալական չենք, մեր մեջ կան այլ ազգերի ղեկավարներին ենթարկվող հայեր, սա մի տեսակն է եւ երկրորդ տեսակը’ դրանք իսկական մաքուր առանց պրիմեսի հայերն են, որոնք չեն հասկանում, թե ինչպես կարելի հայ ազգը թողած ուրիշ ազգի ծառայել: Բայց ցավը հենց ուրիշին ծառայողներն են, ցավ են, որովհետեւ հայ են, նույնն է թե ատամդ թե չգիտեմ ինչդ ցավում է, ո՞վ է մեղավոր, դո՛ւ, էլ ո՞վ, բացի քեզնից: Ովքեր ուրիշին են ծառայում, հասկացեք, վատ ազգեր չկա, կան տուպոյ ղեկավարներ, ծառայեք այդ տուպոյների ազգերին, դրանով կծառայեք հայ ազգին, իսկ էդ տուպոյները թշնամի են ոչ միայն մեր ազգին, այլեւ սեփական ազգին: Չնայած, տուպոյին ի՞նչ բացատրես, բայց հայը կհասկանա: Մեր երկու տեսակի հայերի միացո՛ւմ:

Պատասխանել