Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել, բայց երկրի ճակատագիրը՝ միշտ, ինձ խորհուրդ տալ պետք չէ, թե ինչին մասնակցեմ, ինչին՝ ոչ. Սիրուշո

Մայիս 06,2022 09:09

Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում գրել է. «Երբեմն նկատում եմ, որ գրում են «Մենք քեզ սիրում ենք, դու քաղաքականությանը մի´ խառնվիր»: Սա ինձ համար շատ տարօրինակ է: Նախ այն, ինչ տեղի է ունենում հերթական քաղաքական հարց չէ. երկիր ու հայրենակիցներ կորցրեցինք ու դեռ շարունակում ենք կորցնել: Սա արժանապատիվ երկիր ունենալու հարց է, որին ամեն օր մասնակցում են մեծ թվով երաժիշտներ, ռեժիսորներ, սպորտսմեններ, բազում մտավորականներ, երիտասարդներ ու մեծահասակներ: Մի խոսքով մարդիկ, ովքեր սրտացավ են ապագայի համար:

Ինչպե՞ս կարող եմ ես չմիանալ:

Ու ընդհանրապես, դուք իմ գործունեությանը առհասարակ հետևե՞լ եք 🙂 Գոնե մեկ անգամ երգերս լսե՞լ եք :))

Հայրենասիրական երգի ոգին դեռ մանկուց է իմ մեջ ԱՐՄԱՏԱՑԱԾ, ու այդ երգերի մեծ մասը ինքս եմ գրել: Գրել եմ սրտով և մտքով: Գրել եմ այն ժամանակ, երբ ոչ հեղափոխություններ կային, ոչ էլ ընտանիքս էր քաղաքականության մեջ: Դա ես եմ, իմ հայացքներն են, որը միշտ եմ ներկայացրել թե´ երգերիս, թե´ ստեղծածս զարդերի, թե´ ընդհանրապես բոլոր քայլերիս մեջ:

Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ: Այնպես որ, ինձ խորհուրդ տալ պետք չէ, թե ինչին մասնակցեմ, ինչին` ոչ, միշտ ինքս եմ որոշել ինչ անել ու շարունակելու եմ որոշումներս ինքս կայացնել: Ու հիմա էլ, երբ «խորհուրդ տվողների» ձևավորած երկրում պատերազմ է լինում, իմ հայրենակիցների հետ իմ ամուսինն էլ է գնում ու իմ ընկերներն են գնում:
Ու ես, որպես դժոխքի միջով անցած այս երկրի քաղաքացի, իմ ձայնը բարձրացնելու լիարժեք իրավունք ունեմ:

Ես ունեմ գաղափարներ, որոնց մասին միշտ եմ խոսել ու ունեմ մեծ բանակ գաղափարակիցների, ում հետ ու ում համար դա անում ու անելու եմ այնպես ու այնքան, որքան ճիշտ գտնեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031