Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությանը գյումրեցի 5 ծանրորդները նվաճեցին 2 ոսկե, 8 արծաթե, 3 բրոնզե մեդալ

Հունիս 06,2022 11:32 Share

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումների վերջին օրը մրցահարթակ ելան աշխարհամասի գերծանր քաշային ուժեղագույն ծանրորդները։

Նրանց թվում էին շիրակցի երկու դյուցազունները՝ Գյումրու համալիր մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը /անձնական մարզիչ՝ Կարեն Կարապետյան/ և Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Գոռ Մինասյանը /անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան/։ Նրանք երկամարտի 451 կգ և 446 կգ արդյունքներով համապատասխանաբար գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը։

Եվրոպայի առաջնությանը մասնակցող ՀՀ ազգային հավաքական թիմի կազմում ընդգրկված գյումրեցի 5 ծանրորդները նվաճեցին 2 ոսկե, 8 արծաթե և 3 բրոնզե մեդալ, որոնցից 5-ը՝ երկամարտում, 5-ը՝ պոկում և 3-ը հրում մրցաձևերում:

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930