Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Գիշի համայնքի ջրամբարում լողալիս անչափահասը ջրախեղդ է եղել

Օգոստոս 17,2022 15:47 Share
Աջակցեք aravot.am-ին

2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Բերդունց բաղ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

ԱՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել