Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել

Օգոստոս 21,2022 15:40 Share

Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել։

Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։

Նշենք՝ Բաղդասարյանը մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականի մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը ևս 4-րդ տեղն է զբաղեցրել, բայց արդեն նժույգթափերում։

Ժամը 15։40-ից Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամները՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել