Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանցիները Գարիկ Ղազարյանի առաջնորդությամբ մեկնեցին առաջնագիծ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 18,2022 13:17

Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կոմիտեի անդամ Գարիկ Ղազարյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններից հետո մարտակոչով դիմել էր քաջարանցիներին՝ հորդորելով «20-ից  մինչեւ 40 տարեկան մեր հայրենակիցներին հավաքվել Քաջարանի  ԵԿՄ շենքում»։ Կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, Գարիկ Ղազարյանի առաջնորդությամբ քաջարանցի կամավորները անհրաժեշտ ամեն ինչով մեկնեցին առաջնագիծ։

Նշենք, որ Գարիկ Ղազարյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին, միշտ կանգնել է բանակի կողքին, աջակցել է բանակաշինությանը։

Ի դեպ, նա Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի մարտական ընկերն է։ Վերջինս նույնպես դադարեցնելով նախընտրական քարոզարշավը՝ իր ջոկատի կամավորներով մեկնել է  առաջնագիծ:

Լուսանկարները` Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մամուլի քարտուղար Դավիթ Համբարձումյանի ֆեսյբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930