Լրահոս
Օրվա լրահոսը

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը

Սեպտեմբեր 20,2022 23:10

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ այսօր Նյու Յորքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ պետքարտուղարության՝ պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են լարվածության աճը Հարավային Կովկասում: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:

Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում ջանքերի համակարգման և ՆԱՏՕ-ի միասնության առաջխաղացման ուղիները: Բլինքենը բարձր է գնահատել թուրքական դիվանագիտական ջանքերը՝ ուկրաինական հացահատիկի շարունակական առաքումը Սև ծովով ապահովելու հարցում և ընդգծել ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանավորվածությունների պահպանման և Մոսկվային ստանձնած պարտավորությունների համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930