Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ բարձր ենք պահելու մեր զինվորների պատիվը»

Հոկտեմբեր 21,2022 16:15

«Տղայիս Արման եմ մեծացնելու, որ փոխեց աշխարհը, Սամվել եմ մեծացնելու, որ իր կյանքով կյանքեր փրկեց, երդմանը հավատարիմ մնաց, Հակոբ եմ մեծացնելու, որ ընկերոջ համար կյանքը տա, Արտյոմ եմ մեծացնելու, որ հպարտ ու հայրենասեր լինի»,- Երեւանի թիվ 142 ավագ դպրոցի սաներն են ասում. զուգահեռներն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված իրենց ավագ ընկերների, դպրոցի շրջանավարտների հետ են տանում:

Երեւանի 142 դպրոցում այսօր բացվեց արցախյան պատերազմներում զոհված դպրոցի շրջանավարտների «Փառքի սրահը», նաեւ ծառեր տնկվեցին դպրոցի բակում՝ զոհված տղաների՝ Սամվել Հարությունյանի, Հակոբ Պետրոսյանի, Արտյոմ Քոլանջյանի եւ Արման Բադոյանի անուններով:

Ծառերը տնկեցին զոհվածների հարազատները եւ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող կամ կամավորագրված դպրոցի սաները:

Արցախյան պատերազմներում դպրոցի 11 շրջանավարտներ են զոհվել, մեկը՝ կին: Նրանցից յոթը զոհվել է արցախյան 1-ին պատերազմում, 4-ը՝ երկրորդ:

Դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանն իր շնորհակալության խոսքում խոստացավ՝ «Միշտ բարձր ենք պահելու մեր զինվորների պատիվը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31