Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել, Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին. «Ա1+»

Հոկտեմբեր 24,2022 23:40

«Ա1+». Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը․

«Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։

Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտնում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։

Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկարողացավ կայանալ։

Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»,- ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31