Լրահոս
Օրվա լրահոսը

Սողանք՝ Վանաձորի թաղամասերից մեկում

Հոկտեմբեր 27,2022 18:18

Վանաձորի Լանջային թաղամասի բնակիչներն անհանգստացած են: Պատճառն այն է, որ թաղամասում սողանք է եղել, ճանապարհը փլվել է: Բնակիչները վախով են ապրում, որ մի օր հանկարծ նաեւ իրենց բնակարանները չփլվեն սողանքի պատճառով. «Մի քանի օր առաջ ճեղք նկատեցինք, բայց ջուր դուրս չէր գցում: Առավոտը ճեղքը բացվել էր, հողը նստել էր, ջուրը գնում էր: Դիմեցի ջրմուղ, ջուրը փակեցին: Բայց հիմա սողանք է առաջացել, կորոշեն, թե ի՛նչ պետք է անեն: Էս ներքեւի բնակիչն եմ ես, անհանգստանում եմ, որ էլի սողանք չլինի ու տունս չփլի»,-ասում է թաղամասի բնակիչ Արթուր Վանեսյանը:


Բնակիչների խոսքով՝ պատկան մարմիններն իրենց թաղամասին անուշադրության են մատնել. «Շարունակությունը երեւում է, հենա ճեղքերը գնում են: Ամբողջ թաղամասն էլ վթարային է: Մենք մեր ուժերով մի բան սարքում ենք, որ փողոցը, որ փոս չլինի, ջուրը տրաքում է, գալիս են քանդում ու գնում: Առաջ գոնե իրենց քանդածն ասֆալտ էին անում, հիմա չկա տենց բան: Էս թաղին տիրություն անող չկա, փուլ է գալիս, մի օր սաղ տները հետը պտի գնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Սպասում են, որ գոնե այս հարցում համապատասխան մարմիններն իրենց կողքին կլինեն. «Մի քիչ տիրություն անեն էլի, նալոգ են վերցնում, բան են անում: Հենց իրենց պետք է վազելով սաղ գալիս են, բայց որ պետք չի, չեն գալիս: Պետք է իմանան, որ ստեղ էլ են մարդիկ ապրում էլի»,- հարեւանի խոսքը լրացրեց ներկաներից մեկ ուրիշը:

Թաղամասում վախով են քնում ու արթնանում: Ասում են ամեն րոպե սպասում են, որ սողանքն ավելի կմեծանա ու վնաս կհասցնի բնակարաններին: Միեւնույն ժամանակ հուսով են, որ բարձրաձայնելուց հետո խնդիրը լուծում կստանա:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31