Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Պապոյան․ Ասում եք՝ համբերեք, ոչ հիմա, սպասեք մի քիչ էլ անցնի.. ինչպես կարելի է երգել, երբ Եռաբլուրում լռություն է… Գիտեմ… դուք էլ եք ճիշտ … բայց ի՞նչը անցնի.. ե՞րբ անցնի… ոչինչ չի անցնելու..

Դեկտեմբեր 31,2022 21:11

Դերասան, երգիչ Գարիկ Պապոյանը հերթական անդրադարձն է կատարել առաջարկին՝ այսօր հանդես չգալու Հանրապետության հրապարակում։

Կարդում էի ձեր մեկնաբանությունները: Շնորհակալ եմ մեկնաբանություններում մաքսիմալ կոռեկտ, իրար հարգող և խորը տրամաբանված կարծիքների համար:

Միտքս չի հանգստանում..

Երեկ ամբողջ օրը ես ու Սոնան ստացել ենք զանգեր, նամակներ..

Մեծ մասը մեզ ասում են, որ իրավունք չունենք համերգը չեղարկելու:

Անմահացած զինվորներից մեկի մայրը ասում էր, որ իմ տղայի թողած երկրում պիտի երաժշտությունը մի´շտ հնչի… Արցախի ընկերներս կատակով ասում են «նենց բարձր կնվագեք, որ մեզ մոտ էլ լսվի»․․․

Բայց միևնույնն է սրտում մի տեսակ դատարկություն եմ զգում..

Չէ՞ որ կան իսկապես սրտացավ հայրենակիցներ, ովքեր դե´մ են..

Բոլորը մեզնից սպասում են անել այն, ինչ իրենք են ճիշտ զգում..

Բոլորդ ճիշտ եք.. բոլորիդ սիրում եմ..

Բայց մենք այսպես ենք զգում…

Մենք լինելու ենք Եռաբլուրում.. ոչ երթով.. պարզապես.. էլի առանց լուսաբանելու, ինչպես ամեն անգամ… մենք` միայնակ.. մեր տղերքի հետ… խոնարհ… շնորհակալ…

Եվս մեկ անգամ փորձելու ենք խորը գիտակցել, թե նրանց թողած երկրի ո՞ր մասի համար ենք մե´նք պատասխանատու..

Հետո գալու ենք Հրապարակ ու անելու ենք հենց դա´

Երգելու ենք Հայկական ժողովրդական երգե´րը

Հե´նց երկրի կենտրոնից

Երգելու ենք մե´ր էն երգերը, որոնք տականքները իրենց թուրքերենով երգում են Բերձորում՝ փորձելով գողանալ նաև մեր մշակույթը։

Դա էլ մե´ր կռիվն է։

Ընկերներ..գիտեմ` դուք ասում եք

համբերե´ք, ո´չ հիմա, սպասեք մի քիչ էլ անցնի.. ինչպես կարելի է երգել, երբ Եռաբլուրում լռություն է…

Գիտեմ… դուք էլ եք ճիշտ … բայց ինչը անցնի՞.. ե՞րբ անցնի…

ոչինչ չի անցնելու..

Մենք ենք անցնելու, իսկ Եռաբլուրի տղերքը հավերժ են..

Կհանդիպենք Հրապարակում..

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031