Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների դեմ պետք է կիրառվեն Մագնիտսկու պատժամիջոցները. ԱՄՆ կոնգրեսականներ. «Ամերիկայի ձայն»

Հունվար 19,2023 23:03

«Ամերիկայի ձայն». Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղված նամակում, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Աննա Էշուն նշում են. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար՝ էթնիկ զտումների հստակ նշան, որը չի կարելի անտեսել»։

Նամակում նաև ասված է. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։ Չնայած շրջափակման և անմեղ քաղաքացիների վրա ունեցած ողբերգական ազդեցության հստակ փաստագրված ապացույցներին, նախագահ Ալիևը շարունակում է ստել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա: Տագնապալի է նաև այն, որ Ալիևը հայտարարել է, թե Արցախից մեկնելու ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Մինչդեռ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները քիչ բան են արել միջանցքը փակող ադրբեջանցիներին ցրելու կամ իրավիճակը թուլացնելու համար»։

Կոնգրեսականները նաև տեղացիներին օդային օգնություն հասցնելու կոչ են արել և հորդորել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. «Միացյալ Նահանգները պետք է նաև դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու բոլոր առկա տարբերակները, ներառյալ մատակարարումների հնարավոր օդային փոխադրումը` կանխելու սովի իրական սպառնալիքը:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ այս շրջափակման հետևում կանգնած իշխանությունների դեմ այնպիսի պատժամիջոցների կիրառումը, ինչպիսին է Մագնիտսկու պատժամիջոցները, հիմնավորված է և տեղին՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգը, որին ներկա պահին բախվում է Արցախի ժողովուրդը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031