Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվել ժողովածուում ամփոփ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության ընտրանին

Հունվար 27,2023 16:06

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն։

Գիտահանրամատչելի այս ժողովածուն նախատեսված է ընթերցողների առավել լայն լսարանի համար: Առանձին հոդվածների տարբերակով փորձ է արվել ամփոփ, սակայն գիտական արդի ընկալումներին համահունչ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային ինքնատիպ նյութական և հոգևոր ժառանգության ընտրանին:

Այն ընթերցողական լայն շրջանակներին հնարավորություն կտա բացահայտել և ճանաչել հայոց պատմության ու մշակույթի որոշակի շերտեր:

Նշենք, որ հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031