Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում. Լավրով

Փետրվար 02,2023 15:10

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու ՀԱՊԿ երկրները միանշանակ չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները 2022թ. սեպտեմբերին:

«…Ոչ միայն նրա համար, որ ցանկանում էին որևէ մեկին պաշտպանել կամ մյուսին չաջակցել, այլ պարզապես Ղարաբաղյան այս պատերազմի պատմությունը գալիս է տասնամյակների խորքից և երբ երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացված էր պահում Ադրբեջանի շուրջ 7 շրջանները, և հետո, երբ հուսահատված քաղաքական ճանապարհով հարցը լուծելուց՝ Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևէ հավակնություններ չի ունեցել: Հետևաբար` այստեղ, ամեն դեպքում… Այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում: Այժմ, երբ Հայաստանը և Ադրբեջանը միասին Եվրամիության հետ ստորագրել են խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին փաստաթուղթ՝ հիմնված 1990թ. Ալմաթայի հռչակագրով ամրագրված պայմանների վրա, մի տեսակ դժվար է որոշել հետագա քայլերը, քանի որ Ալմաթայի համաձայնագրում ասվում է, որ նորանկախ պետությունների սահմանները կանցնեն Խորհրդային Միության վարչական սահմաններով […]: Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728