Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դպրոցականները մասնակցել են միջազգային օլիմպիադային և արժանացել մեդալների

Փետրվար 11,2023 23:51

Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների։

Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։

Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։

Մեդալային հաշվարկում մեր մասնակիցները արժանացել են 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների (Ֆիզմաթ դպրոց՝ 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ, Քվանտ վարժարան՝ 1 արծաթ և 6 բրոնզ, Ֆոտոն վարժարան՝ 1 բրոնզ)։

Թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցը արժանացել է պատվավոր մրցանակի։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728