Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանում արգելվել է Ժիրայր Սեֆիլյանի ելքը Հայաստանից. հայտնել են, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից

Ապրիլ 08,2023 12:20

Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է Զվարթնոց օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։

ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Ժ. Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։

Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930