Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյանը բլից շախմատիստների աշխարհի էլիտայում է

Հունիս 03,2023 15:32

ՖԻԴԵ-ի օրերս հրապարակած դասական շախմատի հունիս ամսվա վարկանիշային դասակարգման տղամարդկանց եւ կանանց ցուցակներում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի յոթ ներկայացուցիչ:

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաեւ բլից շախմատի համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակը, որտեղ ուժեղագույնների տասնյակը եզրափակում Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը: Տասնյակում Հայկից մեկ աստիճան բարձր է հայկական շախմատի երբեմնի առաջատար Լեւոն Արոնյանը, որը ներկայումս անդամագրված է Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիային: Ահա, թե ինչպիսի տեսք ունի բլից շախմատի աշխարհի ուժեղագույն  տասնյակը:

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմյեվ (Ռուսաստան), Դանիիլ Դուբով (Ռուսաստան), Յան-Կշիշտոֆ Դուդա (Լեհաստան), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Լեւոն Արոնյան (ԱՄՆ), Հայկ Մարտիրոսյան (Հայաստան):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930