Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում եմ պայքարելու Արցախում ապրելու համար, և ոչ թե դրսից. Նանար Պողոսյան

Օգոստոս 30,2023 12:19

Արցախում բնակվող իրավաբան, գրող Նանար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ասում եմ չխոսեմ, չի դառնում:

Ուրեմն բոլոր նրանք ովքեր կողմնակից են Արցախից դուրս հանելու կանանց և երեխաներին, վստահ եմ, որ նրանք չեն գիտակցում պահի լրջությունը:

Նման բաներ մի արեք ժողովուրդ  նախ մի պարզ պատճառով, որ դուք իրավունք չունեք Արցախի բոլոր կանանց և մայրերի անունից հայտարարություններ տալու, երկրորդ չեմ կարծում ձեր ընտանիքի որևէ անդամի բացակայությամբ (տվյալ դեպքում հոր, ամուսնու, եղբոր) ձեր հացը կուլ կգնա ձեր կոկորդով:

3-րդ՝ եթե Արցախում մնացին միայն տղամարդիկ, դրանով միայն թշնամուն եք օգնելու, որովհետև շատ հեշտությամբ թշնամին աշխարհին «ապացուցելու» է, որ Արցախում կին, երեխա, այսինքն խաղաղ բնակիչ չկար, այլ միայն զինված խմբեր  էին (Արցախի տղամարդկանց էդպես կներկայացնեն) և կունենանք նոր տեսակի ցեղասպանություն:

Էնպես որ գիտակցելով էս ամենը որպես հայ աղջիկ ես թույլ չեմ տալիս իմ անունից Արցախից դուրս գալու կոչեր անել, ես ապրում եմ Արցախում և մինչև վերջին շունչս Արցախում եմ պայքարելու Արցախում ապրելու համար, և ոչ թե դրսից:

Որովհետև, եթե շատերի ընտանիքում տղամարդ չկա և հեշտությամբ ասում են ճանապարհ բացեք երեխաները և կանայք դուրս գան, ապա իմ ընտանիքում էդպես չէ դաստիարակությունը, իմ հայրը Արցախի հողի համար է պայքարել, պատերազմում վիրավորվել, Արցախն ազատագրել, որից հետո հանգիստ խղճով մահացել, ես պատերազմի հետքը մանկուց իմ մարմնի վրա եմ զգացել, իմ տան մեջ՝ կորցնելով հորս:

Իսկ հարազատ եղբայրս՝ սրտի երկու վիրահատության պատճառով ազատված լինելով բանակից, որ կարող էր շատ հանգիստ դուրս գար Արցախից՝ չարեց, այլ ինչպես 44-օրյա պատերազմին մասնակցեց այնպես էլ մինչև հիմա՝ այս պահը սահմանին է:

Կամ հարազատ քույրս՝ որը 5 երեխաների մայր է Բերձորի տունը կորցնելուց հետո ամուսնու հետ նախընտրել են գալ Արցախ և ոչ թե դեպի ավելի ապահով կյանք:

Ու առհասարակ ես՝ որպես հայ աղջիկ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ չլքեցի Արցախը, այնպես էլ հիմա թույլ չեմ տալիս իմ անունից հայտարարություններ տալու, որովհետև ես կանգնած եմ Արցախում բնակվող իմ եղբայրների, ընկերների, հայրերի թիկունքում, հարկ եղած դեպքում՝ առաջնագծում:

Ինձ համար մեծ պատիվ է նախ դժվար օրերին իմ հողում ապրելը, ոչ թե ծանր օրերին հայրենիքը լքելն ու հետո «գնա մեռի արի սիրեմ» ներկայացնելը:

Ու հետո մեր կռիվը սովի համար չէ, մեր կռիվը Արցախում ապրելու համար է, վերջապես դա գիտակցեք:

Ես էլ իմ ժամանակ եմ ամեն ինչ տեսել, մայրս պատմում է, որ թեյս քաղցր անելու համար պեսոկ չէր եղել ու նման շատ բաներ, բայց մեծացել եմ չէ՞, առանց հայր եմ եղել, բայց մեծացել եմ չէ՞ ու հենց Արցախում ապրելու համար ենք չէ՞ էս զրկանքները տարել, բա հիմա ինչո՞ւ պիտի հանձնվեմ՝ ԵՐԲԵ՛Ք:

Ով ուզում է դուրս գա թող գնա, բայց բոլորի անունից չխոսի, միշտ էլ էդպես է եղել, Արցախյան առաջին պատերազմում էլ է էդպես եղել, մարդիկ տները թողել են դուրս եկել, գնացել հարստացել, Արցախն ազատագրելուց հետո եկել հայրենատեր խաղացել, իսկ իշխանությունը ոչ թե ժողովրդին է տեղ տվել, այլ էդ փախած մարդկանց:

Գիտեմ, որ էդ նույնն է լինելու, պատմությունը կրկնվելու սովորություն ունի, բայց գիտակցելով հանդերձ էլ ապրելու եմ Արցախում, որովհետև հայրս մի լավ խոսք ուներ, ասում էր. «Նամուսը տվել են շներին, շները չեն կերել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031