Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ առջևում է։ Շարունակելու ենք հավատարիմ մնալ սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին. Վիկտոր Մնացականյան

Սեպտեմբեր 18,2023 18:07

Սիրելի՛ երևանցիներ,
«Հաղթանակ» կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր քվեի համար, որ տվել եք մեզ։

Սա մեր կուսակցության և ավագանու թիմի առաջին մասնակցությունն է քաղաքական պայքարին, սակայն հերթականը՝ Երևանը ՄԱՐԴԱՄՈՏ քաղաք դարձնելու ճանապարհին։

Շարունակելու ենք ձեզնից ստացած վստահության ուժով և նոր եռանդով ամեն ինչ անել, որ մեր սիրելի քաղաք ավելի ընկալելի ու հասանելի դառնա որպես համայն հայության մայրաքաղաք, մեր երկիրը լցվի ձգողականության նոր ուժով, իսկ Արցախը մշտապես շնչի հայկականությամբ։

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին։

Երևանը ժամանակակից, հարմարավետ, անվտանգ դարձնելու մեր տեսլականը շարունակելու է ծնունդ տալ նոր նախագծերի, որոնք իրականացվելու են ի շահ ձեզ և Երևանի։

Միևնույն ժամանակ, մենք մեր ներուժը, փորձառությունը և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներին վերաբերող մեր ծրագրային նախաձեռնությունները պատրաստակամորեն կներդնենք բոլոր այն համայնքներում, որտեղ մտադրություն և ցանկություն կլինի դառնալ հարմարավետ բնակավայր, զարգանալ համաչափորեն և ժամանակակից միտումներով։

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։

Ամեն ինչ առջևում է։

Վիկտոր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«Հաղթանակ» կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930