Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պահանջներ ունի ՀՀ-ից, թող ոչ ոք իրեն չսփոփի այն մտքով, որ Արցախը կերան, եւ իրենց ախորժակը դրանով փակվեց»․ Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 17,2023 13:04

«Ադրբեջանը հրաժարվում է ոչ  միայն ԱՄՆ միջնորդությամբ, այլ Եվրամիության միջնորդությամբ բանակցություններից։ Նրանք Բրյուսել էլ չգնացին, Գրանադա էլ չգնացին, որովհետեւ արեւմտյան հարթակներում նրանք Հայաստանից պոկեցին այն, ինչ իրենց պետք էր»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ առաջին անգամ արեւմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը ՀՀ Երրորդ Հանրապետության պատմության մեջ, չունենալով դրա իրավունքը, ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։ «Նրանք այդ հարթակներում ստացան այն, ինչ ուզում էին, հիմա այլեւս այնտեղից ստանալու բան չունեն։ Ինչո՞վ է սա հղի, հղի է նոր պատերազմով։ Երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին կամ իրենց պատվիրակները Բրյուսելում խոսում էին խաղաղության դարաշրջանի մասին, այդ նույն պահին, նույն ժամերին տեղեկություն եկավ, որ Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Պարզ չէ՞՝ ինչի մասին է խոսքը։ Ինչքան էլ ասես՝ հալվա, բերանդ չի քաղցրանա։ Երբեք որեւէ թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորի։ Ցանկացած պատերազմի նախորդել է մի ինչ-որ խաղաղության պայմանագիր, որն ավետել էր խաղաղության դարաշրջանի սկիզբը։ Վերցրեք Վերսալի պայմանագիրը, որը Հիտլերի ձեռքերը չկապեց։ Հիմա էլ նույնն է՝ երկրի անվտանգությունն ապահովում է պաշտպանունակ բանակը եւ ճկուն դիվանագիտությունը։ Նայեք, մեր բանակը վերջին երեք տարվա ընթացքում քանի՞ զորավարժություն է արել, եւ նայեք, թե Ադրբեջանի բանակը քանի զորավարժություն է արել Թուրքիայի հետ համատեղ։ Նմանապես դիվանագիտական հարթակում՝ ձախողում ձախողման հետեւից»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանն իր նպատակները չի էլ թաքցնում, խոսում է ինչ-որ 8 գյուղերի մասին։ «Ուզում է միջանցք, ռեպարացիաներ, օրինակ, վերջերս ասացին՝ մենք տեսանք, թե ինչ առեւտուր է եղել Արցախի եւ Հայաստանի միջեւ, հետհաշվարկ պիտի անենք եւ մաքսերը պահանջենք, չհաշված մնացածը, պահանջում են այսպես կոչված իրենց փախստականների վերադարձ եւ Հայաստանը կոչում են «Արեւմտյան Ադրբեջան»։ Դա է Ադրբեջանի ցանկությունը, թող ոչ ոք իրեն չսփոփի այն մտքով, որ Արցախը կերան, եւ իրենց ախորժակը դրանով փակվեց»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930