Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր գնած տոնածառը ջարդուխուրդ եղած վիճակում էր, պարոն Մարության»․ Սուրեն Գրիգորյան

Դեկտեմբեր 26,2023 22:30

«Խոսում եք ամանորյա ծախսերից, պարոն Մարության։ Այդ տոնածառը, որը գնել եք, անցած տարի ձեր հայտարարած մրցույթից հետո այդ տոնածառը ջարդուխուրդ եղած վիճակում էր։ Եվ մենք ահագին ջանք, ժամանակ ու գումար ենք դրել, որպեսզի այդ տոնածառը վերականգնենք։ Այո, մոտ 80 մլն ենք ծախսել»,- Երեւանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի ելույթին։

«Կամ ասում է՝ գնացի պոլիկլինիկա, սարքավորումները չկան։ Ժողովուրդ, ձեզ մոտ քաղաքական ամնեզիա՞ է, չեմ կարողանում հասկանալ։ Դուք մոռացե՞լ եք, որ քաղաքային իշխանություն եք եղել, որ դա ձեր պատասխանատվությունն է, որ այդ հարցի առաջին հասցեատերը դուք եք։ Դուք ո՞ւմ եք այդ հարցը տալիս։ Եվ այդ ամնեզիան շատ հատուկ է ձեր խմբակցության անդամներին»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։

Նա ասաց, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը կառուցողական չէ, ավագանու ձեւավորումից հետո նիստերը բոյկոտում են։ «Եթե մենք ուժ ենք գտնում մեր մեջ՝ ձեր ասածները լսել, դուք էլ համարձակություն ու ուժ գտեք ձեր մեջ, ասելուց հետո ձեր պատասխանը նստեք լսեք, նոր գնացեք»,- նշեց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ, դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցությանը, ասաց․ «Այս բոյկոտային տրամադրությունը, որ ձեր գործընկեր խմբակցության՝ Մայր Հայաստան դաշինքի հետ դուք ունեք, բոլորս հասկանում ենք, որ ձեզ մոտ արդեն կա գործընկերային սերտ համագործակցություն եւ նույնականացում մոտեցումների հարցում, բայց բյուջեին կողմ չքվեարկելով՝ դուք կունենաք խնդիր ձեր ընտրողների հետ»։ Անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքին՝ Փամբուխչյանն ասաց․ «Ձեր խմբակցության մի քանի անդամների ելույթները, եթե դուրս կգան որոշակի մեխանիզմներից եւ տրամաբանությունից, շատ կոշտ պատասխան կստանան։ Եվ մեր քաղաքական լիդերի հետ կապված այլեւս որեւէ հեգնական կամ վիրավորական բան չլսենք մենք այստեղ։ Ձեր մայր կուսակցությունը՝ Հայաստան դաշինքը ներկայացված է Ազգային ժողովում, երբեմն փորձում էր նման փորձեր անել, դա չի հաջողվել, իրենք նույնպես հանգստացել են եւ նստել են իրենց տեղը։ Եբ ես ձեզ կոչ եմ անում եւ հորդորում եմ ընկերաբար, որպեսզի դուք էլ այս ամբիոնում առհասարակ հանգստանաք եւ նստեք ձեր տեղը»։

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031