Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Կանանց մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Միլենա Գասպարյանը, որը պարտության է մատնել բոլոր մրցակիցներին

Հունվար 15,2024 17:58 Share

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ եւ կանանց 79-րդ առաջնություններում այսօր 4-րդ տուրի օրն է:

Երեկ կայացած 3-րդ տուրից հետո կանանց մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Միլենա Գասպարյանը, որը պարտության է մատնել բոլոր մրցակիցներին: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Տղամարդկանց առաջնությունում եռիշխանություն է: 2,0-ական միավոր վաստակել են գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել