Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվել են 2024-2025 թվականների ՀԵՀԵՄ տարածաշրջանային և համաթեմական գործունեության հիմնական միջոցառումները

Հունվար 20,2024 17:55

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, թեմական և տարածաշրջանային ծրագրերը:

2023 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԵՀԵՄ VI Ատենապետաց առցանց ժողովի ընթացքում որոշվեցին 2024-2025 թվականների ՀԵՀԵՄ տարածաշրջանային և համաթեմական գործունեության հիմնական միջոցառումները։

2024 թվականին նախատեսվում են մի շարք տարածաշրջանային ֆորումներ։ Նախ Հայաստանի սահմանամերձ շրջաններում կանցկացվեն 3 թեմական ֆորումներ, որոնց կհաջորդի ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի այցը Հյուսիսային Ամերիկայի 3 թեմեր, որի ընթացքում կամրապնդվեն ՀԵՀԵՄ գրասենյակի և Հյուսիսային Ամերիկայի հիշյալ թեմերի միջև կապերը, կիրականացվեն ծրագրեր։

Կանցկացվեն տարածաշրջանային ֆորումներ Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ինչպես նաև՝ Ռուսաստան և ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում։

Նախատեսվում է 2024 թվականի վերջին Մայր Հայրենիքում գումարել ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողով՝ Հայաստանի և Սփյուռքի թեմերի երիտասարդական  հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուների մասնակցությամբ։

Կենտրոնական գրասենյակի 2024 թվականի ծրագրերը նախապատրաստությունն են 2025 թվականին լրանալիք ՀԵՀԵՄ հիմնադրման 25-ամյակին։ Մեծագույն ձեռնարկը 25-ամյակի միջոցառումների կլինի հուլիսի 2-7-ը կայանալիք «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ուխտագնացության կազմակերպումը։ Ուխտագնացությանը կմասնակցեն մեծ թվով երիտասարդներ սփյուռքից, որոնք Հայաստանի թեմերից երիտասարդների հետ կհամախմբվեն Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։

Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական մեծ ուխտագնացության շրջանակներում իրականացվող դասընթացներից ու ծրագրերից ակնկալվող արդյունքը թեմական երիտասարդական ակտիվի մոտիվացումն է, ժամանակակից երիտասարդության կարիքների, առանձնահատկությունների և մարտահրավերների գնահատումը, երիտասարդների հոգևոր գիտելիքների աճը։

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031