Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջութակի փոքրիկ արքայադուստր» Լեա Զուն կնվագի Մանսուրյանի 85-ամյակին նվիրված համերգին

Հունվար 26,2024 16:39

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Եվրոպայում հայտնի որպես «ջութակի փոքրիկ արքայադուստր», 17-ամյա Լեա Զուի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների հանդիպումը:
Ծագումով Չինաստանից բրիտանացի ջութակահար Լեա Զուն փոքր տարիքից գրավել է ամենահեղինակավոր և աշխարհահռչակ փառատոների բեմերը աշխարհի ավելի քան 20 երկրներում՝ իր բացառիկ տաղանդի, ուշագրավ տեխնիկական հմտությունների և կատարողական գերազանց ունակությունների շնորհիվ:

Այս բացառիկ և սպասված հանդիպման ընթացքում Հիմնադրամի կրթաթոշակառուները հղեցին իրենց հուզող հարցերը, ջերմ և մտերմիկ մթնոլորտում շփվեցին տաղանդավոր Լեայի հետ, ով պատմեցի իր հաջողության պատմության մասին: Հանդիպումը շատ տպավորիչ և յուրահատուկ մշակութային փոխանակում էր պատանի սերունդների միջև:

Հանդիպմանը երեխաներին կողքին լինելու և ոգևորելու էր եկել նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆնոիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Հանդիպման ընթացքում Հիմնադրամի երեխաները պատրաստել էին փոքրիկ երաժշտական անակնկնալ՝ Լեայի հետ միասին կատարելով Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը:

Լեան Զուն Հայաստանում է գտնվում Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգին որպես մենակատար հանդես գալու առիթով, որը տեղի կունենա հունվարի 27-ին՝ ժ․ 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

2021թ. Լեան նշանակվելով Լոնդոնի Մոցարտ նվագողների ռեզիդենտ-արտիստ՝ ներգրավվում է նվագախմբում և հանդես գալիս որպես մենակատար, միաժամանակ կարևոր դեր խաղալով կրթական նախագծերի միջոցով իր հասակակիցներին ոգեշնչելու և մոտիվացնելու գործում:

2023/24թթ. բրիտանական համերգաշարի շրջանակում նա ելույթ է ունեցել այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիսք են Philharmonia Orchestra-ն, Royal Northern Sinfonia-ն, Oxford Philharmonic Orchestra-ն, RTÉ National Symphony-ն ի թիվս այլոց:

Լեա Զուն 14 տարեկանում իր առաջին դեբյուտն է ունեցել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ: 2022թ.-ին 15 տարեկանում նա դարձավ HarrisonParrott հիմնադրամի հովանավոր՝ կենտրոնանալով բոլոր սերունդների համար դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության ընդլայնման վրա և նույն տարի Լեա Զուն դարձավ ամենաերիտասարդ երաժիշտը դաշնակահար Բրյուս Լյուից (25 տարեկան) և դիրիժոր Կլաուս Մյակելյայից (26 տարեկան) հետո, ով ընդգրկվեց Classic FM-ի մինչև 30 տարեկան փայլուն երիտասարդ երաժիշտների ցանկում:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031