Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան․ Հիմա անում ենք այն, ինչ ասել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ․ տրանսպորտը պետք է թանկանա

Փետրվար 07,2024 19:25

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամների նկատմամբ ճնշում է եղել, որպեսզի այսօրվա նիստում քվորում ապահովեն, ասաց՝ դուք իրավասու եք հաղորդում տալու հանցագործության մասին։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու անդամի մանդատից զրկվեցին «Ազգային առաջընթաց»-ից Հայկ Մարությանը, եւ «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը։

Հայկ  Մարությանն այսօր մինչ իրեն մանդատից զրկելը, ասել էր՝ հետաքրքիր է, ուզում եմ տեսնել, թե մարդու իրավունքների մասնագետն (նկատի ունենալով Արտակ Զեյնալյանին) ինչպես է քվեարկելու, լրագրողի այս դիտարկմանը Զեյնալյանը հարցով պատասխանեց․ «Որեւէ մեկը վիճարկո՞ւմ է իրավական ակտի հիմքում ընկած փաստերը։ Ես կխրախուսեմ եթե նրանք դիմեն դատարան։ Ես, որպես ավագանու անդամ քվեարկել եմ։ Բավականին հետաքրքիր հարցադրումներ են  ներկայացվել, որոնց վերաբերյալ դատարանի դիրքորոշումը շատ օգտակար  կլինի Հայաստանի Հանրապետության համար»։

Անդրադառնալով տրանսպորտի առաջիկայում նախատեսվող թանկացմանը, Զեյնալյանն ասաց․ «Ես նախընտրական քարոզարշավների ժամանակ ուղղակիորեն ասել եմ, որ Երեւանի տրանսպորտը պետք է թանկացվի։ Այսօր տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է, եւ  այն թանկացումը, որ  նախատեսվում է իրականացնել՝ ենթադրում է նաեւ լրացուցիչ համավճար, համայնքը դոտացիա է տալու։  Երեւանում կան ահռելի պրոբլեմներ՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման ու շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն ունենք, եւ մեզ այդպիսի ճոխություն չենք կարող թույլ տալ։ Հիմա անում ենք այն, ինչ ասել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829