Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանի նախագահությամբ կայացել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Մարտ 01,2024 15:20

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ին նախագահել եմ պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:

Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
Հանձնարարել եմ սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։

Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031