Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյան 155. առաջնախաղ Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնում

Մարտ 03,2024 20:20

Օրերս Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Տերն ու Ծառան» հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղը։

Ներկայացումը տեղի ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում։

Բեմադրությունը` քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի դասախոս, դերասան Հասմիկ Գևորգյանի, պիեսը` Վիգեն Ստեփանյանի (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ), երաժշտությունը` Վահե Հայրապետյանի։ Ներկայացման դերակատարները քոլեջի «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» մասնագիտական բաժինների ուսանողներն են։

Միջին մասնագիտական կրթական հաստատությունը կարևորում է ուսանողական թատրոնի միջոցով հայ մեծերի ստեծագործություններին անդրադարձ կատարելու գործընթացը` հանրությանը ներկայացնելով այդ գործերի հիման վրա կատարված բեմադրությունները։ Գարնանը` մինչ ուսումնական տարվա ավարտը, Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի ուսանողական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի հայ գրողների` Հ. Թումանյանի, Ե. Չարենցի և Պ. Սևակի, ինչպես նաև թատրոնի խաղացանկում գտնվող բեմադրությունները` կատարված միջազգային գրողների ստեղծագործությունների հիման վրա:

Ուսանողական թատրոնը մշտապես պատրաստակամ է համագործակցելու հանրակրթական դպրոցների հետ` ներկայացումներին աշակերտական խմբեր հյուրընկալելու նպատակով։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031