Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տեմպերով շարունակվի, կարելի է ընդհանրապես բոլորին տանել բանակ, անկախ հիվանդությունից, հետամնացության աստիճանից. «ՉԻ»

Ապրիլ 19,2024 10:07 Share

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ «Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի»:

«ՉԻ». Այս տեմպերով շարունակվի, կարելի է ընդհանրապես բոլորին տանել բանակ, անկախ հիվանդությունից, հետամնացության աստիճանից:

Հա էլի, ի՞նչ տարբերություն՝ ծանր հիվանդությունից տա՞նը կմեռնես, թե՞ բանակում: Հետո էլ, երբ հերթական ողբերգական դեպքը տեղի ունենա բանակում, կամ զինվորը մոլորվի, հայտնվի հակառակորդի տարածքում, միշտ կարելի է ասել, թե պատճառը նրա մտավոր հետամնացությունն է:

Այսպես են դառնում տարածաշրջանի ամենամտավոր առաջադեմ բանակը, բա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել