Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի Հայոց պատրիարքարանը ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի

Ապրիլ 22,2024 22:44

Ermenihaber.am.  Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանն ապրիլի 24-ին հիշատակի պատարագ կմատուցի 1915 թվականի ապրիլի 24-ից հետո տեղահանության ընթացքում իրենց հավատքի համար մահացած և սրբադասված անձանց համար:

Պատարագը մատուցելու է Կ.Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ գերապայծառ Լևոն Զեքիյանի գլխավորությամբ կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի և երախտագիտության աղոթք։

Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը սրբադասեց 1915թ․ զոհերին, Գումգափու թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ, որին Թուրքիայի Հանրապետության անունից մասնակցել էր ԵՄ հարցերով նախարար Բեքիր Բոզդաղը:

Աղբյուր` agos.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930