Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել ենք հավատով, որ այս կռացած վիճակից ոտքի ենք կանգնելու»․ ԵՊՀ ուսանողները միացան շարժմանը

Մայիս 10,2024 11:42

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հասավ Երեւանի պետական համալսարան։ Շարժման անդամներին դիմավորեցին համալսարանի շենքի մոտ հավաքված մեծաթիվ ուսանողներ։

Հայտարարվեց, որ այսօր առավոտյան ԵՊՀ ուսանողները սկսել են ինքնաբուխ ցույց։ ԵՊՀ-ում այս պահին դասապրոցես գրեթե չկա, որովհետեւ ուսանողները կամ չեն հաճախել դասերի, կամ ցույց են անում։

«Մենք այսօր եկել ենք հավատով, հույսով, որ այս կռացած վիճակից ոտքի ենք կանգնելու, մենք մեր հայրենիքի համար ենք եկել, պատասխանատու ենք զգում մեզ հայրենիքի համար»,- հայտարարեց ուսխորհրդի անդամներից մեկը։

Բագրատ Սրբազանը դիմեց ուսանողներին․ «Հավաքական իմաստով մենք ծնկած վիճակում ենք, որովհետեւ այն առաջնորդությունը, որը մեր երկիրն ունի, ծնկած վիճակում է։ Եվ դա արտապատկերվել է մեր ընդհանուր կյանքի վրա։ Մեր պայքարն ավելին է, քան հողատարածքը, մեր պայքարը արժեքների մասին է, ստի եւ ճշմարտության մասին է։ Եվ դուք առաջին կրողներն եք, սիրելի ուսանողներ»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ երթով միանում, գնում են այլ բուհեր, որտեղ ուսանողները սպասում են իրենց։

«Հավաքվելու ենք գլուխ գլխի եւ մեր խնդիրները կատարենք։ Խնդիրները կատարելու են բոլորիս ջանքերով եւ ներդրումով, ուրիշ տարբերակ մենք պարզապես չունենք»,- ասաց նա։

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031