Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովյան թալեր՝ օսկարակիր Քեւին Սփեյսիին

Հուլիս 07,2024 20:14 Share

21-րդ «Ոսկե ծիրանը» հերթական Փարաջանովյան թալերը շնորհեց, այս անգամ՝ աշխարհահռչակ դերասան, կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսիին, որը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է:

Նա արժանացել է նաեւ Լոուրենս Օլիվյեի մրցանակին՝ լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Սփեյսին ասաց, որ ուրախ է լինել Հայաստանում, արժանանալ փառատոնի պատվավոր մրցանակին: «Ինձ պատվելով՝ դուք պատվում եք բոլոր այն ֆիլմերի ստեղծողներին, որոնցում նկարվել եմ»,-ասաց Սփեյսին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031