«200 հազար և ավելին ստացող մեր քաղաքացիների համար` առավել պատկերավոր»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝
ներկայացնելով ապահովագրավճարի վճարման սխեման.
«Ուզում եմ ներկայացնել հունվարի մեկից երկու հարյուր հազար մեկից հինգ հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարի վճարման սխեման։
Եթե ձեր աշխատավարձը, հարկերը մեջը, ժողովրդի լեզվով ասած՝ կեղտոտ աշխատավարձը, կազմում է 200,001-ից 500,000 դրամ, ապա, ընդհանուր կանոնի համաձայն, ձեր ապահովագրավճարը 10,800 դրամ է։ Բայց 2026 թվականի համար պետությունը այս 10,800 դրամից 6,000 դրամը վճարելու է ձեր փոխարեն պետական բյուջեի միջոցների հաշվին։
10,800 դրամից հանում ենք 6,000 դրամ, ստանում ենք, որ ձեր ամսական ապահովագրավճարը կազմելու է 4,800 դրամ։ Այս 4,800 դրամը ձեր գործատուն, հարկային գործակալը, պետք է վճարի առողջության ապահովագրության համար։ Բայց այստեղ էլ, տեսե՛ք, 4,500 դրամ դուք ունեք զինապահի խնայողություն։ Հիշում ենք, որ 2026 թվականից այս սանդղակի աշխատավարձ ստացող անձանց համար զինապահի դրոշմանիշային գումարը 5,500-ից իջնում է ընդամենը 1000 դրամ։ Եվ մնացած այդ 4,500 դրամը ձեր գործատուն ուղղելու է առողջության ապահովագրությանը։
Կարդացեք նաև
Տակը մնում է ընդամենը 300 դրամ։ Այս 300 դրամը գանձվելու է, պահվելու է, այսինքն, ձեր աշխատավարձից և վճարվելու է ևս առողջության ապահովագրության համար։
Հարգելի՛ քաղաքացիներ, սա նշանակում է, որ դուք հունվար ամսին պետք է վճարեք 4,800 դրամ առողջության ապահովագրության համար։ Եվ 6,000 դրամ էլ ձեր համար հունվար ամսին պետությունը կվճարի հավելյալ մասը։ Ձեր անհատական աշխատավարձից պահումը կազմելու է ընդամենը 300 դրամ», – նշել է նա։


















































