«Եկեղեցու խորհրդի հետ մշտական կապի մեջ ենք, խորհուրդը մշտապես աշխատում է, եւ զարգացումն այն է, որ այդ օրակարգը տեղ է գտել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում։ Կարծում եմ՝ նաեւ շատ արդար եւ ճիշտ է, որ մենք այդ հարցն էլ ժողովրդի դատին ենք ներկայացնում։ Եվ այդտեղ էլ ընտրություններն ունենալու են շատ կոնկրետ հետեւանքներ»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման խորհուրդը» երբ է վերջին անգամ նիստ անցկացրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին՝ «եթե դուք վարչապետ չընտրվեք, որտե՞ղ եք հայտնվելու, ընդդիմախոսներն ասում են՝ բանտում», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես իմ կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել եմ, այնպես որ՝ ինձ ոչ մի բանով չեք զարմացնի։ Ես գործազուրկ էլ եմ եղել, բանտում էլ եմ եղել, ՀՀ-ում առնվազն 4-5 ՔԿՀ-ում եղել եմ։ Այնպես որ, որեւէ մեկն ինձ այս խոսույթներով չի զարմացնի»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































