Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի առաքելությունը՝ իշխանությունների ոտնձգությունները զսպելը, գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ ստանալ․ Հովհաննես Իշխանյան

Ապրիլ 10,2026 15:35 Share

ՄԻՊ-ի առաքելությունը՝ իշխանությունների ոտնձգությունները զսպելը, գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ ստանալ․ Ազգային ժողովում կազմակերպված՝ միահեծան իշխանության բացառման վերաբերյալ քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Հանրային դաշինք» նախաձեռնության անդամ Հովհաննես Իշխանյանը։

Քննարկումը նախաձեռնել էր «Հանրային դաշինք» նախաձեռնությունը։

Ըստ բանախոսի՝ Սահմանադրության՝ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հոդվածը սահմանում է, որ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովն է ներկայացնում ՄԻՊ թեկնածուին։ Այդ հանձնաժողովում ընդգրկված են հինգ անդամներ՝ իշխող ՔՊ-ից, երկու անդամ «Հայաստան» դաշինքից եւ մեկ անդամ՝ «Պատիվ ունեմ» դաշինքից․ «Բնականաբար, ընտրությունը կատարվում է մեծամասնությամբ։ Այսինքն, պետք է հինգ ձայն, որպեսզի թեկնածուին անցկացնեն ԱԺ՝ ընտրելու համար եւ այդ հինգ ձայնը, փաստորեն, իշխանությունը կարող է ապահովել։ Այստեղ արդեն գալիս ենք այն հակասության, որ ընտրվում է իշխանության թեկնածուն»։

Իսկ ԱԺ-ում թեկնածուին արդեն պատգամավորների 3/5 ձայներով կարելի է ընտրել։ Գործող խորհրդարանում ՄԻՊ ընտրելու համար 65 ձայն էր պետք, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 71 ձայն ուներ ու կարողանում է ՄԻՊ ընտրել։

Իր պատկերացմամբ նաեւ, ՄԻՊ ընտրության հարցում ընդդիմությունը որոշիչ ձայն պետք է ունենա․ առաջարկում է, որ նոր Սահմանադրությամբ ամրագրվի հատուկ հանձնաժողովի գաղափարը, որտեղ իշխանական եւ ընդդիմադիր անդամների ձայները կլինեն՝ 50-50։ Առաջարկում է նաեւ փուլային տարբերակ, որպեսզի այս կամ այն կողմի խոչընդոտելով ՄԻՊ չընտրվի կամ ՄԻՊ-ը չծառայի իշխանությանը․ այն է՝ ամրագրել, որ ՄԻՊ-ն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայներով, որտեղ ընդդիմադիրների ձայները պետք է լինեն պարտադիր 1/3-ը, որպեսզի թեկնածուն անցնի։

Հովհաննես Իշխանյանը վիճահարույց եւ ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայության հարց է համարում այն, որ 25 տարին լրացած անձը կարող է հավակնել այդ պաշտոնին։ Իր կարծիքով, տարիքային շեմը պետք է բարձրացնել։

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930