Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարությունը ավարտական փուլում է

Ապրիլ 13,2026 21:01 Share

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ապրիլի 12-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելել է կառուցվող համալիր՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։

Նախարարը շրջել է համալիրի տարածքում՝ դիտարկելով շենքի ներքին և արտաքին լուծումները։ Շինարարները ներկայացրել են աշխատանքային և օժանդակ սենյակների կառուցման տեխնիկական առանձնահատկությունները։

Արփինե Սարգսյանը կարևորել է շենքի ֆունկցիոնալ հարմարությունները, ծառայողների համար ստեղծվող պայմանները և աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։

Շուտով Սևանի ջրափրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր վարչական համալիր, ինչը հնարավորություն կտա բարձրացնել արձագանքման արագությունն ու փրկարարական աշխատանքների որակը՝ նպաստելով հանրային անվտանգության ամրապնդմանը։

Նույն օրը ՆԳ նախարարն այցելել է նաև Ջրային պարեկային ծառայություն՝ դիտարկելու մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույցի տեխնիկական հնարավորությունները։ Նավամատույցն ապահովում է մոտորանավակների անվտանգ մոտեցումն ու կանգառը ափին։ Նախարարին ներկայացվել են տեղադրման և ամրացման տեխնիկական լուծումները։

Արփինե Սարգսյանը շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետում շահագործման հանձնելու ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930