Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դատական կարգադրիչների ծառայության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլ 23,2026 12:20 Share

Երեկ՝ ապրիլի 22-ին, պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դատական կարգադրիչների (պրիստավների) ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև պարոն Դմիտրի Արիստովը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պարոն Դմիտրի Արիստովին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի ռուսերեն պատկերագիրքը և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ռուսերեն տարբերակը:

Վերջում Դմիտրի Արիստովը Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930