Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ձեռքից խլված հաղթանակը ոչ միայն չէր ընկճել 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանին, որն այսօր արդեն բրոնզե մեդալի համար գոտեմարտելու էր ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեի հետ, այլեւ լրացուցիչ վճռականություն էր հաղորդել։ Եվ դա պարզորոշ արձանագրվեց մրցագորգում, որտեղ Վազգենը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին ու 7։0 հաշվով առավել քան համոզիչ հաղթանակ տարավ։
Բրոնզի համար գերազանց գոտեմարտ անցկացրեց նաեւ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Մեր ըմբիշը առաջին մրցափուլում պարտվում էր 1։6 հաշվով; Սակայն երկրորդում արմատապես փոխեց մենամարտի ընթացքը ու հաղթանակի հասավ 18։6 հաշվով։
Մեր երրորդ ըմբիշը՝ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, չկարողացավ շարունակել թիմակիցների հաջողությունը եւ պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցչին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































