Ուսումնասիրեք ձեզ, համոզվեք, որ ձեր վրա վախի ստվերներ չկան, որոնք խանգարում են հասնել գերագույն նպատակին
Մարդկային միտքը էներգիայի ձեւ է։ Երբ երկու կամ ավելի անձինք ներդաշնակորեն համագործակցում են, նրանք ստեղծում են էներգիայի հատուկ աղբյուր, որը ներկայացնում է երրորդ միտքը՝ անտեսանելի ուժը։ Դա կոլեկտիվ մտքի աշխատանքի արդյունք է։ Երջանկությունը տիրապետման վիճակ չէ, այլ տիրապետման գործընթաց։
Մարդկային միտքը էներգիայի մի ձեւ է, որը հոգեւոր բնույթի մաս է կազմում։ Երբ մի քանի անձանց մտքերը համակարգված աշխատում են մեկ ուղղությամբ, առաջանում է հոգեւոր մեծ էներգիա։ Սա խնդրի հոգեբանական կողմն է։ Մարդու ուղեղը կարելի է համեմատել էլեկտրական մարտկոցի հետ։ Բոլորը գիտեն, որ մի քանի մարտկոց ավելի շատ էներգիա է արտադրում, քան մեկը։ Նույնը վերաբերում է նաեւ մարդու ուղեղին։ Սա նշանակում է, որ մի քանի մարդկանց ուղեղի աշխատանքն ավելի արդյունավետ է, քան մեկ մարդու ուղեղի աշխատանքը։ Կոլեկտիվ ինտելեկտի սկզբունքը պարունակում է իշխանության գաղտնիքը, որը պատկանում է նրանց, ովքեր շրջապատում են իրենց մտավոր բարձր կարողություններ ունեցող մարդկանցով։
Հենրի Ֆորդը (ամերիկացի արդյունաբերական եւ բիզնես մագնատ, Ֆորդ Մոթոր Քոմփանիի հիմնադիրն ու զանգվածային արտադրությունում հավաքման հոսքագծերի կիրառման տեխնիկայի զարգացման հովանավորը) եղել է աղքատ մի երիտասարդ եւ միայն տասը տարի հետո, Թոմաս ԱգԷդիսոնի (ամերիկացի գործարար եւ խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը) հետ համագործակցությունից հետո է նրա հաջողությունը բացվել։ Մարդիկ կարողանում են բնավորության գծեր, սովորություններ եւ մտքի ուժ որդեգրել նրանցից, ովքեր օգնում են իրենց աշխատանքում: Արդյունքում, Հենրի Ֆորդը Էդիսոնից, Հանրի Սգ Ֆայրսթոունից (ամերիկացի գործարար եւ Firestone Tire and Rubber Company-ի հիմնադիր, որը համարվում է առաջին գլոբալ ավտոմեքենայի անվադողերի արտադրողներից մեկը) որդեգրեց նրանց ուժն ու համառությունը, գիտելիքն ու փորձը:
Կարդացեք նաև
Մահաթմա Գանդին էլ է օգտագործել կոլեկտիվ միտքը։ Դա համարում ենք հրաշք։ Բիզնեսում աշխատող յուրաքանչյուր ոք գիտի, որ շատ դժվար է աշխատակիցներին ստիպել աշխատել համաձայնության եւ առավել եւս՝ ներդաշնակության մթնոլորտում։ Երբ մի քանի անձինք համագործակցում են որոշակի նպատակի հասնելու համար, նրանք գիտելիք են ստանում բարձրագույն միտք կոչվող աղբյուրից։ Համառությունը մտքի վիճակ է, այն կարելի է զարգացնել ինչպես բոլոր մտքի վիճակները։ Համառությունը հիմնված է այնպիսի գործոնի վրա, ինչպես, օրինակ, նպատակի որոշակիությունը։ Եթե դուք գիտեք, թե ինչ եք ուզում, ապա արդեն արել եք առաջին եւ, թերեւս, ամենակարեւոր քայլը համառություն զարգացնելու ուղղությամբ։ Ավելի ուժեղ դրդապատճառը պահանջում է, որ մենք հաղթահարենք բազմաթիվ դժվարություններ։
Երկրորդ կարեւոր գործոնը ուժեղ ցանկությունն է նպատակին հասնելու ճանապարհին։
Ինքնավստահությունը։ Հավատը ձեր ծրագիրն իրականացնելու ունակության նկատմամբ, այն խթան է համառության զարգացման համար։ Ինքնավստահությունը կարող է զարգանալ՝ հետեւելով ինքնահիպնոսի սկզբունքներին։
Կոնկրետ ծրագրերը, նույնիսկ թույլ կամ անիրատեսական, խրախուսում են համառության զարգացումը: Գիտելիքը, այն գիտակցումը, որ ձեր ծրագրերը հուսալի են, իրականացվում են եւ հիմնված են փորձի վրա, նույնիսկ նպաստում են համառության զարգացմանը: Գիտելիքի փոխարեն ենթադրությունները կարող են բացասաբար ազդել համառության զարգացման գործընթացի վրա:
Համագործակցությունը, համակրանքը, փոխըմբռնումը եւ ներդաշնակությունը այլ մարդկանց հետ հարաբերություններում, անկասկած, դրական ազդեցություն ունեն համառության վրա: Կամքի ուժը՝ մտքերը նպատակին հասնելու ծրագրեր կազմելու վրա կենտրոնացնելու սովորությունը, խթանում է համառությունը:
Սովորությունը։ Համառությունը սովորության արդյունք է։ Միտքը յուրացնում է իրեն սնուցող ամենօրյա փորձը, որը դառնում է սովորություն։ Վախը ամենասարսափելի թշնամին է, այն կարելի է արդյունավետորեն վերացնել համառ կրկնության, քաջարի գործողությունների միջոցով։
Ահա այն վատ սովորույթները, որոնք խանգարում են հաջողության հասնելու ճանապարհին։
Անկարողություն հասկանալու եւ սահմանելու, թե ինչ եք կոնկրետ ուզում։ Հետաձգում ցանկացած պատճառով կամ առանց պատճառի։ Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու հետաքրքրության բացակայություն, անվճռականություն եւ ուղիղ պատասխանից խուսափելու սովորություն։ Խնդիրը լուծելու ծրագիր մշակելու փոխարեն հանգամանքներին հղում անելու սովորություն։ Նարցիսիզմ, բնավորության գիծ, որն արտահայտվում է իբրեւ բացարձակ սիրահարվածություն ինքն իր անձի նկատմամբ։ Հետեւաբար, նրանք, ովքեր չափազանց գոհ են իրենցից, հաջողության քիչ հնարավորություն ունեն: Անտարբերությունը, որը դրսեւորվում է հետեւյալ կերպ, երբ մարդը պատրաստ է զիջումների գնալ, համաձայնվում է ամեն ինչի, միայն թե չհանձնվի, միայն թե չկռվի։ Սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելու սովորություն։ Պատրաստակամություն ամեն ինչ խնդրելու պարտության չնչին նշանի դեպքում։ Այս թուլությունն առաջանում է վեց հիմնական վախերից մեկից՝ գրավոր ձեւով կոնկրետ ծրագրի բացակայության, գաղափարներն ու հնարավորություններն անտեսելու սովորության, կամքի արտահայտման փոխարեն թույլ ցանկության, աղքատ լինելու սովորության, ամբիցիաների (պատվախնդրության) բացակայության դեպքում։
Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2026


















































