«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը հայտնում է.
«2026 թվականի մայիսի 6-ին, Երևանում «Հայկական խորհրդի» կազմակերպած հայ-ադրբեջանական մեդիա-փորձագիտական կլոր սեղան-քննարկման ընթացքում, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, անվտանգային մարտահրավերներին և երկխոսության հնարավորություններին։
Հայկական կողմից մասնակցում էին փորձագիտական և մեդիա դաշտի մի շարք ներկայացուցիչներ, իսկ ադրբեջանական կողմից՝ փորձագետներ Ֆարհադ Մամեդովը, Զաուր Շիրիևը և Ռուսիֆ Հուսեյնովը։
Տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ տեսակետների փոխանակման, հարցերի և պատասխանների ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին երկու հասարակությունների պատկերացումները Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Երկուստեք ընդգծվեց վստահության ձևավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և փորձագիտական երկխոսության շարունակականության կարևորությունը։
Հանդիպումն ընթացավ բաց և կառուցողական մթնոլորտում, մասնակիցներից շատերը շեշտադրեցին խաղաղության գործընթացում նման քննարկումների նշանակությունը»։


















































