Անդրադառնալով ապօրինի ունեցվածքի բռնագրավման թեմային՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք հատիկ-հատիկ գնալու են և՛ առանձնատների, և՛ կոկորդիլոսի կաշվից մի զույգ կոշիկի ետևից։
«ՉԻ»․ Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա նախ՝ ցանկալի է դրանք առգրավել ոչ թե հատիկ-հատիկ, այլ երկու «թայերը» միաժամանակ, և երկրորդ՝ լավ կլինի գործընթացում որպես փորձագետ ներգրավել նաև ՔՊ-ական կոկորդիլոսագետին։
Ի դեպ՝ կառավարության նույն նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե իրենցից բացի ոչ մի քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրում ընդհանրապես չի խոսել ապօրինի ունեցվածքի վերադարձի մասին։
Իսկ գիտե՞ք, թե ինչու հատուկ չեն ընդգծել այդ կետը։ Նախ՝ որովհետև որևէ նորմալ կառավարության դեպքում դա լինելու է ինքնին հասկանալի գործառույթ, ընդ որում՝ օրենքի ուղիղ պահանջ, և ոչ թե վարչապետի քմահաճույքը՝ «կուզեմ՝ կանեմ, չեմ ուզի՝ չեմ անի»։
Կարդացեք նաև
Եվ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է արժեզրկել այդ գաղափարը, որ «քյաբաբ առ քյաբաբը» հարյուրավոր անեկդոտների թեմա է դարձել, իսկ բուն գործընթացը վերածվել է ունեցվածքի վերաբաշխման կամ պարզ «կուլակաթափի»։ Եվ բնականաբար՝ որևէ ուժ չի ցանկանա կրկնել Նիկոլ Փաշինյանի խոստումներն ու հայտնվել առնվազն ծիծաղելի վիճակում։
Հ․ Գ․ Կոկորդիլոսի կաշվից կոշիկների հետևից գնալու մասին հայտարարությունը թերևս վկայում է, որ «հալյուցիոնագեն սնկեր» օգտագործելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի վարկածը գուցե այնքան էլ հեռու չէ իրականությունից։
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից


















































