Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանությունը վերարտադրվի, շատ արագ Սահմանադրություն են փոխելու, և նոր պահանջ է դրվելու՝ ադրբեջանցիների իբր վերադարձը»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 12,2026 20:44 Share

«Հայաստանում մի քանի մարտահրավերներ ունենք, որոնք մեր ժողովրդին պետք է բացատրենք։ Ո՞րն է գլխավոր մարտահրավերը՝ մեր հարևան երկրի ղեկավարը հայտարարություններ է անում, որ իր հայրենակիցները պետք է գան Հայաստանում ապրեն։ Իրար հետ մտածենք, թե ինչպես դրա դեմն առնենք»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Դիմելով Բերդի բնակիչներին՝ նա ասաց․ «Դուք գիտեք՝ ինչպես տարածքը պահեք հայկական, դուք գիտեք՝ ինչպես անեք, որ մեր երկիրը չփոքրանա։ Մի թիզ հող առանց պայքարի դուք իրենց չեք տվել, կանգնել եք ձեր հողում, թույլ չեք տվել, որ գան այստեղ՝ մեր երկիր։ Սովորեցրեք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բացատրեք, որ թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը, գալու են համոզեն ու մտնեն Հայաստան։ Եթե իշխանությունը վերարտադրվի, շատ արագ Սահմանադրություն են փոխելու, եթե Սահմանադրությունը փոխեն, շատ արագ նոր պահանջ է դրվելու՝ ադրբեջանցիների իբր վերադարձը։ Ուզում եմ, որ մենք Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, և Հայաստանը լինի հայկական»։

Նարեկ Կարապետյանն ասաց, որ Սամվել Կարապետյանը բոլոր փոքր քաղաքներում գործարաններ կհիմնի, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան։ «Ամոթ է, թոշակառուներին հասցրել են այն օրի, որ 10 հազար դրամը կարևոր է իրենց համար, դա մեր ամոթն է։ Պետք է փոխենք մեր երկիրը, փոփոխություն բերենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով, ինչ էլ լինի, գնալու ենք այդ ճանապարհով»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031