Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Սուրբ Աթոռը պաշտօնապէս յայտարարեց «Արհեստական Բանականութեան Միջվերատեսչական Յանձնախումբ»-ի ստեղծման մասին․ Vatican News

Մայիս 16,2026 21:04 Share

Շաբաթ, 16 մայիսին, Սուրբ Աթոռը պաշտօնապէս յայտարարեց «Արհեստական Բանականութեան Միջվերատեսչական Յանձնախումբ»-ի ստեղծման մասին։ Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, Մարդկային Համապարփակ Զարգացման Ծառայութեան վերատեսչութեան նախագահ՝ կարդինալ Մայքըլ Չերնիի հետ ունեցած հանիդպումի ընթացքին, վաւերացուցած է համապատասխան հրամանագիրը (Rescriptum ex Audientia)։

Այս որոշումին հիմքը կը հանդիսանան վերջին տասնամեակներուն արհեստական բանականութեան (AI) արձանագրած աննախընթաց զարգացումն ու անոր համատարած օգտագործման արագացումը, որոնք ուղղակիօրէն կրնան ազդել մարդ արարածին ու համայն մարդկութեան վրայ: Եկեղեցին, հաւատարիմ իր առաքելութեան, խոր մտահոգութիւն ունի իւրաքանչիւր անհատի արժանապատուութեան եւ անոր ամբողջական զարգացման գծով։

Նորաստեղծ յանձնախումբը պիտի գործէ «Praedicate Evangelium» Առաքելական Սահմանադրութեան համաձայն:

Յանձնախումբը կազմուած է հետեւեալ մարմիններու ներկայացուցիչներէն. Մարդկային Համապարփակ Զարգացման Ծառայութեան Վերատեսչութիւն, Հաւատոյ Վարդապետութեան Վերատեսչութիւն, Մշակոյթի եւ Կրթութեան Վերատեսչութիւն, Հաղորդակցութեան Վերատեսչութիւն, Կեանքի Քահանայապետական Կաճառ, Գիտութիւններու Քահանայապետական կաճառ, եւ Ընկերային Գիտութիւններու Քահանայապետական կաճառ:

Յանձնախումբի կազմին մէջ կատարուելիք որեւէ փոփոխութիւն պիտի ներկայացուի Քահանայապետին վաւերացման:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031