Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ոսկի, երկու բրոնզ եւ թիմային 6-րդ տեղ

Մայիս 17,2026 23:51 Share

Բուլղարիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունը։ Սամոկով քաղաքի մրցագորգում Հայաստանը եզրափակիչ օրը երկու բրոնզ նվաճեց։ Նախ, 45 կգ քաշային կարգում Էրիկ Ղազարյանը 10։0 հաշվով առավելության հասավ  Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, ապա Ավետիք Թութխալյանը 71 կգ քաշայինների պայքարում նախ 13։2 հաշվով հաղթեց ավստրիացուն, ապա համառ գոտեմարտում 15։10 հաշվով Պարտության մատնեց վրացի ըմբիշին։

Այսպիսով, 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով Հայաստանը թիմային պայքարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031