Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր չի կարող խոսք լինել խաղաղության մասին, երբ Բաքվի բանտերում կեղեքվում է հայ մարդը»․ Լիլիթ Գալստյան

Մայիս 26,2026 22:22 Share

«Խաղաղության մասին չէ այն իրականությունը, ինչի մեջ ամեն օր ապրում ենք։ Միգուցե սահմանին կրակոց չկա, բայց դա դեռ խաղաղություն չէ։ Այս իշխանությունները, որոնք մեր բոլորի համար օկուպացիոն ռեժիմ են, այսօր պատերազմ են հայտարարել մեզ՝ բոլորիս։ Պատերազմը տեղափոխվել է մեր ինքնության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- Կապանում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանը։

Նա վրդովված նշեց, թե բոլորի վրա պիտի «ծախեն՝ ասֆալտ են արել» ու շարունակեց․ «Ասֆալտ, որն առաջին ձյան հետ հալվեց, բայց փոխարենը ութ միլիարդով ավելացավ Հայաստանի պարտքը։ Այսօր չի կարող խոսք լինել խաղաղության մասին, երբ Բաքվի բանտերում կեղեքվում է հայ մարդը։ Չի կարող խոսք լինել խաղաղության մասին, երբ այդքան հեշտորեն հայտարարում են՝ Արցախի էջը փակված է։ Եթե մեկ բառով փորձեմ բնութագրել այս իշխանություններին, պիտի օգտագործեմ հրեշավոր բառը։ Աջուձախ հայտարարում են, թե սիրում են ձեզ, բայց նրանց վարքը սիրելու մասին չէ։ Նրանք չեն սիրում իրենց երկիրը՝ հողը, ջուրը»։

Կապանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում՝

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031