Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին եւ երկրի ներսում բաշխվի ադրբեջանական խողովակաշարերի միջոցով: ՌԴ-ի հետ պատերազմելը մեր շահերից չէ. սև աշխատանքը պետք է կատարի Փաշինյանը». ադրբեջանցի մեկնաբան. «Ազգ»

Մայիս 29,2026 11:05 Share

Իսկ ի՞նչ է ընդհանրապես պետք Ադրբեջանին Հայաստանից՝ Ղարաբաղից հետո,- այս հարցին է անդրադարձել ադրբեջանական «Ուղուր Մամեդով» թելեգրամյան ալիքի հեղինակը:
Ադրբեջանցի մեկնաբանի կարծիքով, Բաքուն Հայաստանը կունենա իր գրպանում, երբ եւ եթե հաջողվի իրականացնել այն, ինչ արվել է Վրաստանում, որտեղ ադրբեջանական պետական «ՍՕՔԱՐ» ընկերությունը գնել է գազատար ցանցը:

«Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին եւ երկրի ներսում բաշխվի ադրբեջանական խողովակաշարերի միջոցով: Այստեղ անխուսափելիորեն կբախվեն Ադրբեջանի շահերը եւ Ռուսաստանի շահերը՝ իր «Գազպրոմ Արմենիա» ընկերությամբ եւ գազի արտոնյալ մատակարարումներով: Ռուսաստանի հետ պատերազմելը մեր շահերից չէ: Հետեւաբար սեւ աշխատանքը պետք է կատարի Նիկոլ Փաշինյանը: Դուրս քաշել Հայաստանը ԵԱՏՄ-ից՝ գազի նրա գրեթե ձեւավորված ընդհանուր շուկայով: Գժտեցնել Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանի ձեռքից խլել գազի ընկերությունը, ազգայնացնել այն: Այդ ժամանակ կգա Ադրբեջանը»,- եզրափակել է Ուղուր Մամեդովը:

Գ. Մ.

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031