Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խորին համոզմամբ՝ տեղի են ունեցել խախտումներ. Նինա Կարապետյանցը հրավիրում է Ազատության հրապարակ

Հունիս 08,2026 13:26 Share

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունն այս ընտրություններում հավաքել է 21,478 ձայն (1,470%)։ Կուսակցության ցուցակը գլխավորող «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձում մասնավորապես ասել է. «Երեկ փաստորեն գիշերը տեղի ունեցավ աննախադեպ մի բան: Մենք երբևէ նախկինում չէինք ունեցել իրավիճակ, երբ մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները հայտարարելը՝ որևէ իշխանություն, որևէ մինչ այս պահը հայտնի մեզ իշխանություններից մեկը, հայտարարեր իր հաղթանակի մասին, այն դեպքում, երբ հաշվարկվել էին ընդամենը մոտավորապես 10%-ը բոլոր ձայների (իրականում նման բան եղել է 1996-ին, երբ մինչեւ արդյունքների ազդարարումը՝ իշխող կուսակցության շտաբում արդեն շամպայնով նշում էին հաղթանակը. «Առավոտ»

Ինչպես գիտեք, ձայները հաշվարկվում են հետևյալ կերպ. սկզբում հաշվարկվում են ավելի փոքր համայնքների ձայները, որտեղ որ միշտ՝ բոլոր ժամանակներում իշխանությունները ունեցել են շատ ավելի շատ ձայներ, և երբ քվեարկության ընդամենը 10%-ն էր փաստերը ներկայացվել, գործող իշխանությունը հայտարարեց, որ ինքն արդեն հաղթել է… Այդ ամբողջ ընթացքում փաստորեն կանգնեցվել էր հաշվարկը, և որևէ թիվ չէր հրապարակվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Սա ուրիշ բանի մասին չի կարող խոսել, բացի նրանից, որ տեղի է ունեցել ազդեցություն ընտրական փուլի վրա, ասել է թե ձայների հաշվարկի, և շատ մեծ հավանականություն կա, որ տեղի են ունեցել խախտումներ, մեծ խախտումներ. ուրիշ բանի մասին ուղղակի չի կարող խոսել:

Հետևաբար մենք որպես պատասխանատու քաղաքացիներ, որպես պատասխանատու քաղաքական գործիչներ որոշել ենք, որ մենք պիտի տեր կանգնենք մեր ձայներին, և մենք այսօր հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կողմերին, մեր քաղաքացիներին, հատկապես այն քաղաքական ուժերին, ովքեր հնարավորություն ունեն… որովհետև մեր քաղաքական ուժը փոքր էր, մենք չենք ունեցել բոլոր տեղերում մեր ներկայացուցիչները, և հետևաբար բոլոր նրանք, ովքեր ունեն ամբողջական տվյալները ընտրությունների հետ կապված, ավարտական ակտերը ունեն, բոլոր ուժերին հրավիրում ենք ժամը 19:00-ին Ազատության հրապարակ, որպեսզի կարողանանք միասնական հաշվարկ կատարել, վերահաշվարկ կատարել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև մեր խորին համոզմամբ՝ տեղի են ունեցել խախտումներ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ընտրություններից անմիջապես հետո էլ ձեր խորին համոզմամբ՝ բոլորից շատ ձայներ դուք էիք մեջեմեջ արել։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930