Կույր համտեսի միջոցով աշխարհի ավելի քան 7,700 գինիների միջև անցկացված մրցակցությունում հայկական գինիները գրանցել են նշանակալի հաջողություն՝ արժանանալով 2 Grand Gold, 13 ոսկե և 20 արծաթե մեդալի։
Աշխարհի ամենահեղինակավոր գինու մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles (CMB) 33-րդ մրցույթի շրջանակում, որն այս տարի անցկացվեց Երևանում, 6 տասնյակ երկրներից ժամանած շուրջ 400 միջազգային փորձագետ-համտեսողներ գնահատել են աշխարհի լավագույն գինիները։
Բոլոր արդյունքներին կարող եք ծանոթանալ Concours Mondial de Bruxelles -ի պաշտոնական կայքում, իսկ մենք սիրով ներկայացնում ենք Հայաստանի գինիների գրանցած հաջողությունները, որոնք ևս մեկ անգամ փաստում են հայկական գինու աճող հեղինակությունն ու մրցունակությունը միջազգային հարթակներում։
Շնորհավորում ենք հայ գինեգործներին՝ Հայաստանի գինու հաղթանակներին 2 Grand Gold, 13 ոսկե և 20 արծաթե մեդալ ավելացնելու և համաշխարհային գինու քարտեզին մեր երկիրն առավել տեսանելի դարձնելու կապակցությամբ։


















































