Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխարգելե՛ք վտանգը ժամանակին. ինչպես կանխել երեխայի օտար մարմին կուլ տալը

Հուլիս 09,2026 14:25 Share

Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով։

Այս սովորությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել երեխայի առողջության և կյանքի համար:

Նման դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ճիշտ հսկողության և անվտանգության կանոնների պահպանման միջոցով։

Մանր առարկաները, մետաղադրամներն ու կենցաղային մարտկոցները պահել երեխաների համար բացարձակ անհասանելի և փակ վայրում:

Գնել միայն երեխայի տարիքին և զարգացմանը համապատասխան անվտանգ խաղալիքներ, որոնք չեն մասնահատվում:

Խուսափել տանը մագնիսներ կամ ջրային գնդիկներ ունենալուց:

Ցանկալի չէ գնել կոճակ-մարտկոցներով աշխատող խաղալիքներ: Եթե տանն արդեն կան այդպիսիք, ապահովել, որ մարտկոցի հատվածը լինի ամուր փակված և անհասանելի երեխայի համար:

Նույնիսկ եթե չեք տեսել, թե ինչ է կուլ տվել երեխան, սակայն նրա մոտ առկա են հետևյալ ախտանիշները, անհապաղ դիմել մասնագետի.

առատ թքարտադրություն,

կուլ տալու դժվարություն կամ հրաժարում սննդից/ջրից,

հանկարծակի առաջացած հազ,

անդադար հազ կամ շնչառության խնդիրներ,

ցավ կրծքավանդակում, պարանոցում կամ որովայնում,

շարունակական փսխում կամ արյուն` փսխման զանգվածի կամ կղանքի մեջ:

Եթե կասկածում եք, որ երեխան ինչ-որ բան է կուլ տվել կամ շնչել, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն՝ մատներով կամ այլ իրերով հեռացնել, քանի որ կարող էք առարկան ավելի խորը հրել և փակել շնչուղիները:

Հիշե՛ք, որ մեծահասակների պարտականություններից մեկն էլ երեխայի անվտանգ միջավայրի ապահովումն է: Եղե՛ք ուշադիր, կանխարգելե՛ք վտանգը ժամանակին և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարեք շտապօգնություն:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել