Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէր, որ անակնկալի եկա այդ արդյունքներից, տեսնելով, թե մարդիկ ընտրությունների ժամանակ ում են ձայն տալիս, ամեն ինչ պարզից էլ պարզ է»

Սեպտեմբեր 11,2026 13:55 Share

Հրապարակախոս Առաքել Սեմիրջյանի ՖԲ գրառումը.

Ինչ մեղքս թաքցնեմ, սրտիցս արյուն էր կաթում, երբ կարդացի, որ միջազգային հետազոտությունների արդյունքում Հայաստանն իր կրթական մակարդակով տարածաշրջանում գտնվում է վերջին տեղում, իսկ նախկին ԱՊՀ երկրներից միայն Ղրղզստանն է մեզանից հետ:

Սա ազգային ողբերգություն է, ու ամենավախենալուն այն է, որ հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշակերտների մեծ մասը, երբ ինչ-որ տեքստ է կարդում՝ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Այնպես չէր, որ անակնկալի եկա այդ արդյունքներից, տեսնելով, թե մարդիկ ընտրությունների ժամանակ ում են ձայն տալիս, ամեն ինչ պարզից էլ պարզ է:

Սրան ավելացնեմ, որ Ադրբեջանը աշխարհի լավագույն 1000 բուհերում ներկայացված է 4 համալսարաններով, իսկ Հայաստանի ոչ մի համալսարան չի ընդգրկված այդ ցուցակում, Ադրբեջանն ամեն տարի ֆինանսավորում է շուրջ 1000 ուսանողի՝ սովորել արտերկրի լավագույն բուհերում, իսկ Հայաստանի որևէ ուսանող պետության կողմից չի ֆինանսավորում ու ուսանողների ծնողները ստիպված են վարկերի տակ մտնել իրենց երեխաների կրթությունը արտերկրում ապահովելու համար՝ էլ չասած, որ հայկական բանկերում չկա հնարավորություն ուսանողական վարկ վերցնելու համար, որպեսզի բանկային տոկոսները մի փոքր ավելի խելքին մոտիկ լինեն:

Պետությունը փորձում է լուծումներ գտնել համաշխարհային այս կրթական ու մասնագիտական մրցավազքում դիմակայելու համար, սակայն փոխանակ օգտագործելու եղած արժեքավոր կադրերին նրանց վերապատրաստելու միջոցով, կամ արհեստավարժ մասնագետների պետական համակարգում ներգրավելու համար, հիմա էլ որոշել են արտերկրում ավարտած հայ ուսանողներին նշանակել բարձր պաշտոնների: Բան չունեմ ասելու՝ նրանց պոտենցիալն էլ պետք է օգտագործել ու մի քանի տարուց նրանք վստահաբար կդառնան լուրջ մասնագետներ, սակայն առանց փորձաշրջան անցնելու այդ երեխեքն էլ են մեղք, այդպիսի ծանր բեռի տակ մտնելու համար:

Ակադեմիական քաղաքն էլ է աբսուրդի ժանրից, քանի որ, եթե պետությունը ցանկանար իրական քայլեր ձեռնարկել ապա հաստատ եղած համալսարաններում էլ կարող էր լուրջ կրթական ծրագրեր իրականացնել ու արտերկրից այնպիսի հայ դասախոսների բերել, ովքեր միանգամից կփոխեին կրթական մթնոլորտը:

Այսքանը հերիք չէ, դեռ ավելին, ես որոշակիորեն ծանոթ լինելով պետական համակարգին, կարող եմ ասել, որ այն տեղերում, որտեղ քչից-շատից սկզբունքային մասնագետներ կային, ովքեր բարձրաձայնում էին եղած թերությունները , տվյալ հիմնարկները նրանցից էլ է ազատվել, միայն ականջահաճո տեղեկատվություն ստանալու համար:

Ինչպես դասականը կասեր, էս տեմպերով մենք գնում ենք ոչ թե դեպի « լուսավոր ապագա» այլ գնում ենք դեպի ոչինչ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930